Հայաստանը շնորհակալ է Գերմանիային տարբեր ոլորտներում Հայաստանին աջակցելու համար

Հայաստանը շնորհակալ է Գերմանիային տարբեր ոլորտներում Հայաստանին աջակցելու համար

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 15-ին, ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի պատվիրակությանը:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հանրապետության ղեկավարը նշել է, որ մեծապես կարևորում է խմբի այսպիսի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան՝ որպես երկու երկրների միջև փոխճանաչողության բարձրացմանն ու փոխվստահության խորացմանն ուղղված քայլ: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը և բարձր է գնահատել տարբեր մակարդակի փոխայցելությունները, Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկկողմ ջանքերը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ համագործակցության և տարբեր ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար:

Զրուցակիցները կարևորել են նաև միջխորհրդարանական համագործակցության դերը երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման գործում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---