Էդվարդ Նալբանդյանը եվրաինտեգրացիայի հարցեր է քննարկել Բունդեսթագի ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը` նախագահ Վոլֆգանգ Բյոռնզենի գլխավորությամբ: Արտգործնախարարը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում երկու երկրների միջև հարաբերությունների տարբեր բնագավառներում արձանագրված առաջընթացի, ինչպես նաև փոխգործակցության առավել խորացման երկուստեք պատրաստակամության կապակցությամբ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես քննարկվեցին բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական կապերի, միջազգային և տարածաշրջանային հարցեր, մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ:

Արտգործնախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---