Հանրապետության բոլոր մարզերի գործարաններում մի քանի օրից կսկսվի խաղողի մթերման գործընթացը

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը սեպտեմբերի 15-ին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է գործարանի Հոկտեմբերյանի մասնաճյուղում` հետևելով խաղողի մթերման մեկնարկին:

Ինչպես լրագրողների հետ զրույցում է վստահեցրել գյուղանտեսության նախարարը, հանրապետության բոլոր մարզերի գործարաններում ևս մի քանի օրից կսկսվի խաղողի մթերման գործընթացը:

«Այս տարի ակնկալում ենք ունենալ 222-225 հազ. տոննա խաղող, և մթերման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ կմնան նույնը»,- նշել է Սերգո Կարապետյանը` հավելելով, որ խաղողը պետք է մթերվի կիլոգրամի համար 130 դրամից սկսած:

«Նախարարությունը մարզպետարանների համապատասխան աշխատակիցների հետ միասին հետևելու է մթերման ողջ գործընթացին:Մասնագետները լինելու են բոլոր մթերող կազմակերպություններում, որպեսզի ամեն ինչ կազմակերպվի պատշաճ կերպով: Վճարումները լինելու են ժամանակին:Այն կազմակերպությունները, որոնք չեն կարողանա միանգամից վճարել գյուղացուն, գումարները կվճարեն ըստ նախապես սահմանված ժամանակացույցի` պայմանագրերի հիման վրա», - նշել է նախարարը` հավելելով, որ գյուղացու ողջ արտադրանքը կմթերվի ամբողջությամբ ու ժամանակին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---