Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է ներկայացրել Բունդեսթագի ներկայացուցիչներին

Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է ներկայացրել Բունդեսթագի ներկայացուցիչներին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի պատվիրակության հետ, որի կազմում էին Բունդեսթագի անդամներ Վոլֆգանգ Բյորնսենը, Վիոլա ֆոն Կրամոն-Թոբադելը. Յոհաննես Կարսը և Յանա Լայխզենրինգը:

Պատվիրակության խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի տեսակետները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային գործընթացներում Հայաստանի դերակատարությանն առչնվող հարցերի:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն-Շմիդտը, Հայ ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Դավիթ Շահնազարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---