16 սեպտեմբերի 2011 - 09:21 AMT
Aviary ընկերությունը թողարկել է լուսանկարների խմբագրման գործիքների փաթեթ

Նյույորքյան սթարթափ Aviary ընկերությունը թողարկել է գործիքների փաթեթ (SDK)՝ լուսանկարների խմբագրման գործիքների անվճար հավաքածու, որը հեշտությամբ հնարավոր է ավելացնել ցանկացած iPhone կամ Android ծրագրում։Գործիքները պարունակում են՝ ավտոմատ մեծացում, կտրում (cropping), պտտում (rotating), սրացում, աչքերի կարմիր գույնի նվազեցում (redeye reduction), գույների փոփոխման հնարավորություն, համադրության և լուսավորության փոփոխում և այլ գործիքներ։ Կա նաև զվարճալի տեքստեր ավելացնելու հնարավորություն։

Այս գործիքների փաթեթը նման է բջջային մինի Photoshop-ի։ Aviary-ն ցանկանում է դառնալ ամենատարածված լուսանկարները կիսելու (photo-sharing) ծրագիրը։ Դեռ գործիքների փաթեթը գործում է անվճար, սակայն հնարավոր է հետագայում ավելանան վճարովի գործիքներ։