Սեպտեմբերի 16-ին Ստամբուլում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում հանդես կգա միայն Միհրան Ջաբուրյանը

Սեպտեմբերի 16-ին Ստամբուլում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում հանդես կգա միայն Միհրան Ջաբուրյանը

PanARMENIAN.Net - Ստամբուլում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ սեպտեմբերի 16-ին հանդես են գալու ազատ ոճի ըմբշամարտիկները:

Այսօր ազատ ոճի ըմբիշների շարքում հանդես են գալու միայն 55 ք/կ մարզիկները: Հայաստանը ներկայացնում է Միհրան Ջաբուրյանը: 1/16 եզրափակչում նրա մրցակիցն է լինելու Վիկտոր Լեբեդևը (Ռուսաստան):

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությոն են մեկնել նաև Աշոտ Տերտերյանը (60 ք/կ), Դավիթ Սաֆարյանը (66 ք/կ), Մուսա Մուրտազալիևը (74ք/կ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 ք/կ), Հարություն Ենոքյանը (96 ք/կ) և Ռուսլան Բասիևը (120 ք/կ):

Աշխարհի առաջնությունում խաղարկվում են 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: 1-5-րդ տեղերը զբաղեցնողներն իրավունք են ստանալու մասնակցել օլիմպիադային:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---