Եգիպտոսը կարող է վերանայել Իսրայելի հետ պայմանագրերը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի անցումային կառավարության ղեկավար Իսամ Շարաֆը հայտարարել է, որ Իսրայելի հետ խաղաղ պայմանավորվածություններն անհրաժեշտության դեպքում կարող են վերանայվել:

«Քեմփդևիդյան համաձայնագրերը սրբազան չեն, դրանք միշտ բաց են բանավեճերի համար»,- ասել է Իսամ Շարաֆը: Նրա կարծիքով, Իսրայելի և Եգիպտոսի խաղաղ պայմանավորվածություններում փոփոխություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե դրանք համապատասխանեն տարածաշրջանում արդար խաղաղության շահերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի քան 30 տարի առաջ Եգիպտոսը դարձել է առաջին արաբական երկիրը, որը պայմանագիր է ստորագրել Իսրայելի հետ, որը Կահիրեին հակաիսրայելական կոալիցիաների գլխավոր մասնակցից վերածել է արաբական տարածաշրջանում հրեական պետության առաջին գործընկերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---