16 սեպտեմբերի 2011 - 13:10 AMT
Yahoo! –ն փոփոխություններ է ներմուծել Որոնման արդյունքների էջերում

Yahoo!-ի Որոնման պաշտոնական բլոգը հայտարարել է Որոնման արդյունքների էջերում վերջին նորամուծությունների մասին։ Նոր փոփոխությունները հասանելի են Վեբ, Նկարներ, Տեսանյութեր, Նորություններ, Բլոգներ, Ֆինանսներ և Սպորտ բաժինների Որոնումների արդյունքների էջերում։

Այժմ յուրաքանչյուր որոնման արդյունք ավտոմատ կերպով ցույց է տալիս վերևի աջ մասում Թաբեր (Tabs)։ Դրանք հայտվում են՝ համապատասխան որոնման արդյունքների բովանդակության։ Օրինակ եթե որոնման արդյունքում բովանդակությունը սպորտային նորություններ կամ նկարներ կամ տեսանյութեր է պարունակում, ապա ըստ այդ բովանդակության՝ հայտնվում է համապատասխան Թաբը։

Որոնումների արդյունքների էջերի ձախ մասում ներմուծվել է Ձախ ֆիլտր, որն ունի ըստ ժամանակի դասակարգող ֆիլտր։ Սակայն օրինակ սպորտ-ի որոնման արդյունքի էջը Ձախ ֆիլտրում ցույց է տալիս մարզիկների, նկարների և տեսանյութերի ֆիլտրեր։

Նորությունների որոնումների արդյունքների էջը պարունակում է իր Ձախ ֆիլտրում նորությունների տարբեր աղբյուրներ, ինչպես նաև տեսանյութերի և լուսանկարների ֆիլտրեր։

Դե իսկ լուսանկարների որոնման էջում Yahoo!-ն ավելացրել է Facebook նկարների, վերջին նկարների և դիտման համար խորհուրդ տրվող նկարների ֆիլտրեր։