«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 201-2012թթ. ակնկալում է բոլոր ցուցանիշների աճ

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 201-2012թթ. ակնկալում է բոլոր ցուցանիշների աճ

PanARMENIAN.Net - GeoProMining («GPM») հանքարդյունահանող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը հայտնում է այն մասին, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում այցելեց նաև «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ: Վարչապետը ծանոթացավ ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնք իրենց մեջ ներառում են արտադրության արդիականացումը, աշխատակիցների որակավորման բարձրացումը, ձեռնարկության կազմակերպական կառուցվածքի փոփոխումը, ինչպես նաև հանքավայրի տեխնիկական վերազինումը:

Այս ծրագրի շրջանակներում ընկերությունը 2009 թվականի օգոստոսին «Մեխանոբր» միջազգային ինստիտուտից պատվիրեց կոմբինատի վերակառուցման նախագիծի ՏՏՀ (տեխնիկա-տնտեսական հիմնավորում): Նախագծի հիմքում ընկած է կոմպլեքսային մոտեցումը դեպի նոր ձեռնարկության նախագծումը և գործող ձեռնարկության մոդեռնացումը: Նախագիծը իր մեջ ներառում է նաև կոմբինատի համար բարձրարդյունավետ տեխնոլոգիաների մշակումը, ժամանակակից նախագծա-կոնստրուկտորային լուծումների կիրառումը և բարձր տեխնիկա-տնտեսական ցուցանիշներով տեխնոլոգիական սարքավորման օգտագործումը:

ՀՀ կառավարությունը 2009 թվականի հունիսին հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տրամադրեց կայունացման վարկ`ուղղված արտադրանքի ինքնարժեքի իջեցման և մրցակցային ունակության բարձրացման ծրագրի իրականացմանը: Արդեն 2009 թվականի դեկտեմբերին կոմբինատը ձեռնամուխ եղավ պետական վարկի վճարման իրականացմանը:

2010 թվականին «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արդեն սկսեց ցույց տալ շահույթ, իսկ 2011-2012 թվականներին սպասվում է ինչպես արտադրական, այնպես էլ ֆինանսական ցուցանիշների լրացուցիչ աճ, հաղորդում է «GPM» մամլո ծառայությունը:

2001 թվականին ստեղծված GeoProMining հանդիսանում է միջազգային մասնավոր ընկերություն, որը կենտրոնանում է արդյունահանման, բազմամետաղ հանքաքարերի և թանկարժեք մետաղների հարստացման գործում (ոսկի, արծաթ): 2007 թվականի դեկտեմբերին GeoProMining ընկերության խումբը «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից ձեռք բերեց բաժնետոմսեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---