16 սեպտեմբերի 2011 - 14:57 AMT
2011թ. հուլիսին Հայաստանի խոշոր հարկ վճարողներն ավելի շատ հասույթ են ստացել իրենց արտադրանքի համար

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հուլիս ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ իրացումից հասույթը 2011թ.–ի հուլիս ամսին կազմել է 203.7 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 4.3 %-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 238 կազմակերպությունների մոտ` 34.1 մլրդ դրամով և նվազել 197-ի մոտ` 25.3 մլրդ դրամով:

2011-ի օգոստոսի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 75.2 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 52.2 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 11.8 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ.-ի հուլիս ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 1670.6 մլն դրամի չափով: