16 սեպտեմբերի 2011 - 15:05 AMT
Սեպտեմբերի 22-23-ին լրագրողների համար կանցկացվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով երկօրյա վարժանք

«Առաքելություն Արևելք» hայաստանյան գրասենյակը Գլոբալ hիմնադրամի ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի (ՁՀՄԳՀ) «Աջակցություն ՀՀ-ում ՄԻԱՎ /ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին» ծրագրի շրջանակում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար սեպտեմբերի 22-23-ին կազմակերպում է երկօրյա վարժանք ՄԻԱՎ /ՁԻԱՀ-ի թեմայով:

ՁՏՄԳՀ ԾԻԳ ծրագրի օգնական Ալինա Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ վարժանքի նպատակն է` նպաստել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տարածմանը: Վարժանքի իրականացման ընթացքում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կտրամադրվի ընդհանուր տեղեկատվություն ՄԻԱՎ /ՁԻԱՀ-ի, խարանի, խտրականության, շահերի պաշտպանության վերաբերյալ: Վարժանքը կիրականացվի Երևան քաղաքում Գլոբալ hիմնադրամի օժանդակությամբ: