ԱՄՆ-ն կշարունակի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում՝ համաձայնության հասնելու համար Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ բանակցություններում: Այդ մասին, ելույթ ունենալով Հարավային Կովկասի երկրների անկախության 20-ամյակին նվիրված խորհրդաժողովում, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի գծով վարչության տնօրեն Ջաստին Ֆրիդմանը: Խորհրդաժողովը տեղի ունեցավ հինգշաբթի Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում:
Ֆրիդմանը հայտարարել է, որ, որ ԱՄՆ-ն կշարունակի նաև սատարել հաշտեցման գործընթացին Հայաստանի ու Թուրքիայի միջև և կաջակցի Վրաստանի ինքնիշխանությանը: «ԱՄՆ վարչակազմը վարում է Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների ինքնիշխանությանն աջակցող քաղաքականություն, որպեսզի նրանք կարողանան խաղաղ ապրել»,-ասել է Ֆրիդմանը: