16 սեպտեմբերի 2011 - 16:12 AMT
ReAnimania: Անդրեա Մարտինիոնին Իտալիայից վարպետության դաս կվարի Հայաստանւմ

Սեպտեմբերի 17-19-ը Նարեկացի արվեստի միությունում Իտալիայից ժամանած մասնագետ Անդրեա Մարտինիոնին վարելու է «Ձայնային տարածություն և ձայնի ձևավորում» դասընթացը կինոյի ապագա մասնագետների համար: Այն կայանալու է ReAnimania երևանան երրորդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում: Նա մշակել է մի ծրագիր, որի հիման վրա երեխաները ստեղծում են անիմացիայի կամ ֆիլմի համար նախատսված երաժշտություն, այնուհետև այդ երաժշտության հիման վրա` ֆիլմ: «Վարպետության դասի արդյունքում ստացված երաժշտությունը հնարավոր է առաջարկվի որևէ ֆիլմի կամ անիմացիայի համար, եթե այս դասընթացին չլինեն ռեժիսորներ: Հնարավոր է, նույնիսկ ներկայացնենք մյուս տարի այս փառատոնին», ասաց Մարտինիոնին: Ըստ մասնագետի, երաժշտության հիման վրա կարելի է անսահման հետաքրքիր ֆիլմեր նկարահանել և նոր տենդենցներ թելադրվեն: