16 սեպտեմբերի 2011 - 16:43 AMT
Երևանի բուհերի ընթերցասրահներում հասանելի է լինելու Wi-Fi անվճար կապ

Այսօր «Յուքոմ» ընկերության մամլո ծառայության ղեկավար Աշոտ Բարսեղյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Յուքոմ»-ի մոտակա ծրագրերից է անվճար Wi-Fi ինտերնետ կապի հասանելություն ապահովել Երևանի համալսարանների ընթերցասրահներում։ Նրա խոսքով այս ծրագրի նախնական փուլը կմեկնարկի մինչև այս ձմեռ և կկրի շարունակական բնույթ։

Նշենք, որ այսօր «Յուքոմ» համագործակցության հուշագիր ստորագրեց Գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանի ազգային գրադարանի հետ՝ ուսանողական և գիտական ընթերցասրահներն անվճար Wi-Fi անլար ինտերնետ կապով ապահովելու համար։

Այս նախաձեռնությամբ Յուքոմը համալիր լուծում է տալիս` հնարավորությունտալով ուսանողներին ինտերնետից օգտվելու համար ոչ թե տեղափոխվել հատուկ ինտերնետային գոտի, այլ օգտվել ինտերնետից հենց ընթերցասրահում` չկտրվելով աշխատանքից: