16 սեպտեմբերի 2011 - 17:03 AMT
Իրանի ուղերձը աշխարհին՝ հեռահար հրթիռներ ու 1000-կիլոգրամանոց ռումբեր

Սկսվել է Իրանի ՌՕՈւ վերջին տարիներին խոշորագույն Fadaeeyan Harim Velayat 3 զորավարժությունների երկրորդ փուլը: Իրանի զինված ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Աբդոլարհիմ Մուսավին հայտարարել է. «Այս զորավարժություններով մենք խաղաղության, բարեկամության ու բարի կամքի ուղերձ ենք հղում աշխարհին: Մենք ցուցադրում ենք իսլամական բանակի հզորությունը՝ մենք փորձարկել ենք լազերային նշանառության հեռահար հրթիռներ և 1000-կիլոգրամանոց ռումբեր»,-հայտնում է MIGnews-ը:

10-օրյա «Վիլաեթ-3» զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 6-ին Իրանի հյուսիս-արևմուտքում:

30 տարում առաջին անգամ զորավարժությունները պաշտպանականից բացի, կրում են նաև հարձակողական բնույթ՝ փորձարկվում է ավիացիան, զենքն ու մարտավարությունը: Կփորձարկվեն նաև «օդ-օդ», «օդ-ցամաք» դասի հրթիռներն ու ծանրաքարշ ու թեթև քաշի ռումբեր: