16 սեպտեմբերի 2011 - 17:44 AMT
«Վորսկլայի» դեմ խաղը բարդ է լինելու «Շախտյորի» համար, գտնում է Հենրիխ Մխիթարյանը

Սեպտեմբերի 18-ին Ուկրաինայի առաջնությունում Դոնեցկի «Շախտյորը» կխաղա Պոլտավա «Վորսկլայի» հետ: Հանքափորների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղից առաջ նշել է, որ «Պորտուից» կրած պարտությունից հետո բոլոր ֆուտբոլիստները վշտացած էին: «Սակայն, առջևում խաղեր են, որոնց հարկավոր է լրջորեն նախապատրաստվել: Պորտուգալացիների հետ խաղի արդյունքը չի անդրադառնա մեր խաղի որակի վրա»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը նաև հավելել է, որ «Վորսկլան» լավ է խաղում ցանկացած մրցակցի հետ և յուրաքանչյուր խաղում աշխատում է վաստակել առավելագույն թվով միավորներ:

9 տուրից հետո «Շախտյորը» 23 միավորով Ուկրաինայի առաջնության առաջատարն է, իսկ «Վորսկլան» 14 միավորով 6-րդ տեղում է: