16 սեպտեմբերի 2011 - 18:48 AMT
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյանկը կնշի Ժողովրդավարության միջազգային օրը

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվելու է նկարիչ Կարեն Թանթուշյանի անհատական ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը, ցուցահանդեսը նվիրվելու է Ժողովրդավարության միջազգային օրվան: Ցուցահանդեսի բացմանը մասնակցելու են ՄԱԿ-ի հանրային կապերի բաժնի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և այլն: