ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ ավիավթարի հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ

ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ ավիավթարի հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Նևադայի նահանգում տրիբունայի վրա ոչ մեծ ինքնաթիռի ընկնելու հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, որոնց շարքում ԱՄՆ-ում անվանի օդաչու, հաղորդում են արևմտյան գործակալությունները` մեջբերելով տեղի իշխանություններին, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»:

Ավելի վաղ Ասոշեյթիդ պրեսը հաղորդել է 75 տուժածների մասին, որոնցից 25-ը գտնվում են կրիտիկական վիճակում: Նևադայում ավիաշոուի ժամանակ ընկած ինքնաթիռի օդաչուն էր Ջինի Լիուարդը:

Միջադեպը տեղի է ունեցել Ռինո քաղաքում, որտեղ անցկացվում էր ինքնաթիռային սպորտի Ազգային առաջնությունը, տեղի ժամանակով 16:30-ին (Երևանի ժամանակով 04:30):

Ինչպես հաղորդել է մամլո ասուլիսում Մայք Հաութոնը, P-51 Mustang միտեղանի ինքնաթիռի օդաչու Ջիմի Լիուարդը կորցրել է կառավարումը, և ինքնաթիռը ընկել է մարդկանց վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---