Ըմբշամարտի ԱԱ. Միհրան Ջաբուրյանը զիջել է 3-րդ տեղի համար պայքարում, սակայն ստացել է Օլիմպիադայի ուղեգիր

Ըմբշամարտի ԱԱ. Միհրան Ջաբուրյանը զիջել է 3-րդ տեղի համար պայքարում, սակայն ստացել է Օլիմպիադայի ուղեգիր

PanARMENIAN.Net - Ստամբուլում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը հնարավորություն ուներ պայքարելու բրոնզե մեդալի համար: Աշխարհի առաջնությունում նա 1/16-րդ եզրափակչում զիջեց Վիկտոր Լեբեդևին, սակայն, քանի որ ռուսաստանցի ըմբիշը հասել էր եզրափակիչ, Ջաբուրյանը հնարավորություն ստացավ պայքարելու 3-րդ տեղի համար:

3-րդ տեղի համար մենամարտերում հայ ըմբիշը հնարավորություն ստացավ հաղթելու Լոպես Օլվերային և կուբացի Ֆրանկ Մարկեսին, սակայն զիջել է ղազախ Դավլեթ Նիյազբեկովին: Առաջին մրցափուլում ղազախ ըմբիշը վստահորեն հաղթեց Ջաբուրյանին 5:1 հաշվով, երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը կարողացավ հավաքվել ու կրճատել հաշվի տարբերությունը՝ 5:3, սակայն բրոնզե մեդալը նվաճել է Նիյազբեկովը ընդհանուր 3:1 հաշվով: Հայ ըմբիշը բավարարվեց Օլիմպիական ուղեգրով:

Այդ քաշային կարգում չեմպիոն դարձավ Վիկտոր Լեբեդևը, 2-րդ տեղում է Ռադոսլավ Վելիկովը (Բուլղարիա):

Սեպտեմբերի 17-ին աշխարհի առաջնության մրցագորգ դուրս կգան մինչև 60, 84 և 96 կգ քաշային կարգերի ըմբիշները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---