Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ անկախության սերունդը լուրջ փոփոխությունների կհասնի Հայաստանում

Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ անկախության սերունդը լուրջ փոփոխությունների կհասնի Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման գլխավոր նվաճումը սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, ամեն մի ժողովուրդ նման հնարավորություն չի ունենում: Անդրադառնալով անկախության տարիների նվաճումներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն որպես գլխավոր նվաճում նշել է անկախության սերունդը: «Ես կարծում եմ, որ անկախության սերունդն է մեր գլխավոր նվաճումը: Գտնում եմ, որ նրանք լուրջ փոփոխություններ կկատարեն երկրում»,-ասել է նա:

Անդրադառնալով վերջին 20 տարիների բացթողումներին՝ Հովհաննիսյանն առանձնացրել է հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, մարտի 1-ի իրադարձությունները և այն, որ շարքային քաղաքացին օտարված է սեփական պետությունից, ինչն էլ ըստ «Ժառանգության» առաջնորդի, արտագաղթի պատճառ է հանդիսանում:

Շնորհավորելով բոլորին ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ հաջորդ 20-ամյակի նվաճումներն առավել զգալի կլինեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---