Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն մասնակցի սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումներին

Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն մասնակցի սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումներին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն մասնակցելու սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումներին, որոնք նվիրված են Հայաստանի անկախության 20-ամյակին: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում երկրորդ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, «Ռոբերտ Քոչարյանն արդեն մի քանի օր անձնական այցով գտնվում է Հայաստանից դուրս և սեպտեմբերի 21-ին չի կարող մասնակցել տոնական միջոցառումներին»: Միաժամանակ Սողոմոնյանը չի բացահայտել այդ այցի մանրամասները:

Հայտնի է դարձել նաև, որ Հայաստանի առաջին նախագահ և ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին չի մասնակցելու տոնական միջոցառումներին: PanARMENIAN.Net ին չի հաջողվել մեկնաբանություն վերցնել Տեր-Պետրոսյանի որոշման առթիվ ՀԱԿ ներկայացուցիչներից, քանի որ վերջիններս չէին պատասխանում հեռախոսազանգերին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը տոնական ընթրիքի, զորահանդեսի և տոնական համերգի պաշտոնական հրավեր են ստացել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---