17 սեպտեմբերի 2011 - 17:36 AMT
Սերգո Կարապետյանը և ԱՄՀ ներկայացուցիչը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները

Սեպտեմբերի 16 – ին ՀՀ գյուղանտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին` նախարարը Մարկ Հ -ի առաջարկով ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում տարեսկզբից իրականացվող աշխատանքները, ոլորտում առկա իրավիճակը` այն գնահատելով գոհացուցիչ:

«Գյուղանտեսությունն այս տարի հռչակվել է գերակա ոլորտ մեր տնտեսության համար: Հանրապետության նախագահի կողմից տրվել են հստակ հանձնարարականեր` ոլորտում կատարվող բարեփոխումներն առավել հասցեական ու նպատակային դարձնելու համա»՚, - նշել է Սերգո Կարապետյանը` անդրադառնալով կառավարության կողմից հավանության արժանացած մի շարք ծրագրերի` մասնավորապես անասնապահության, պտղաբուծության, սերմնաբուծության զարգացան ծրագրերին, ինչպես նաև մատչելի գյուղատնտեսական վարկերի տրամադրմանը:Նախարարը կարևորել է գյուղացիների հետ անմիջական շփումը` նշելով, որ տարեսկզբից եղել է հանրապետության գյուղերի մեծ մասում ` հենց տեղում փորձելով լուծում տալ առաջացած խնդիրներին:

Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարն իր հերթին, անդրադառնալով նախորդ տարվա գյուղատնտեսական ցուցանիշներին, նկատել է, որ թեև անցյալ տարին աղետալի էր, սակայն այս տարի նկատելի է դրական արդյունքը` Հայաստանի տնտեսության համար կանխատեսելով 4,5 տոկոսից ավելի աճ:

Ինչ վերաբերում է գյուղանտեսության ոլորտում ձեռնարկված կտրուկ միջոցառումներին, Մարկ Հորթոնը նշել է, որ բոլոր ուղղություններով էական նախաձեռնություններ են արվել:Նա հետարքրքվել է Հայաստանում ներդրումների հնարավորությամբ ու այն ոլորտներով, որտեղ մեր երկիրն ակնկալում է աջակցություն:Սերգո Կարապետյանը վստահեցրել է,որ Հայաստանում բիզնեսի ծավալումը դաձել է հնարավորինս դյուրին: Համագործակցության համար նախարարը մատնանշել է հատկապես անասնապահության և անասնաբուծության ոլորտները, հաղորդում է գյուղնախարարության մամլո ծառայությունը: