Հայաստանը 1-ին տեղում է ՏՀՏ ոլորտում աշխարհի ամենադինամիկ զարգացող երկրների թոփ տասնյակում

Հայաստանը 1-ին տեղում է ՏՀՏ ոլորտում աշխարհի ամենադինամիկ զարգացող երկրների թոփ տասնյակում

PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցոթյան միջազգային միությունը հրապարակել է «Տեղեկացված հասարակության հաշվարկում 2011» վիճակագրական տվյալների փաստաթուղթը։

Վերջինս հայտնում է երկու հիմնական և կարևոր ցուցանիշ՝ երկրների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացման ցուցանիշ և ՏՀՏ միջին գնային զամբյուղը։

ՏՀՏ զարգացման ցուցանիշը ներառում է վերջին երկու տարում 152 երկրների վիճակագրական համեմատական տվյալներ։

Հայաստանը ՀՏՀ զարգացման ցուցակում 2010-ին զբաղեցրել է 72-րդ տեղը, ինչը 14 հորիզոնականով ավել է 2008-ի համեմատ։ Այս կերպ Հայաստանը առաջ է անցել Ադրբեջանից և Վրաստանից, որոնք զիջում են դիրքերը՝ զբաղեցնելով 74-րդը և 77-րդը ցուցակում։

Նույն ժամանակամիջոցում, մի շարք զարգացող երկրիներ էականորեն առաջընթաց են ապրել ՏՀՏ տարածման և զարգացման տեսանկյունից։ Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը ՏՀՏ ոլորտում աշխարհի ամենադինամիկ զարգացող երկրների թոփ տասնյակում՝ երկու տարվա մեջ աճելով 31%: Այս ցուցանիշում Հայաստանը լավագույնն է և կրկին Ադրբեջանն ու Վրաստանը զիջում են Հայաստանին։ Ադրբեջանը 4-րդն է ցուցակում և Վրաստանը՝ 6-րդը։ Արդբեջանը գրանցել է ընդամենը 27% աճ այս ցուցանիշում երկու տարվա մեջ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---