13  17.09.11 - Զորահանդեսի փորձը Հանրապետության Հրապարակում

Երևանում զորահանդեսի կազմակերպիչները բազում անակնկալներ են խոստանում

Երևանում զորահանդեսի կազմակերպիչները բազում անակնկալներ են խոստանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Երևանում՝ Հանրապետության հրապարակում, կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի առաջին գլխավոր փորձը: Այս տարի շքերթի յուրահատկություններից մեկը կլինի այն, որ շքերթին առանձին խմբով կմասնակցեն նաև հայկական բանակում ծառայող հոգևորականները:

Փորձի ժամանակ ցուցադրվել է ռազմական տեխնիկան, այդ թվում՝ "Սկադ' հրթիռային համակարգը, C-300 զենիթային հրթիռային համակարգերը, իսկ ծանր թրթուրավոր տեխնիկան հրապարակ է բերվել անիվավոր կցասայլերով:

Ինչպես լրագրողներին է հայտնել Հայաստանի ԶՈՒ Միացյալ զորքերի խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, զինծառայողները շքերթին մի ամիս չէ, որ պատրաստվել են: «Ինչպես դուք տեսնում եք, զինվորներն ու սպաներն արդեն պատրաստ են շքերթին, և ես շատ գոհ եմ նրանցից»,- ասել է նա՝ հավելելով, որ զինվորներն արդեն «զգում են» շքերթը: Ընդ որում, նա հաղորդել է, որ փորձի ժամանակ ողջ ռազմական տեխնիկան չի ցուցադրվել, և որ բուն շքերթի ժամանակ հանդիսատեսներին բազմաթիվ անակնկալներ են սպասվում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---