The New York Times. Օբաման կավելացնի հարկերը տարեկան $1 մլն-ից ավել աշխատող ամերիկացիների համար

The New York Times. Օբաման կավելացնի հարկերը տարեկան $1 մլն-ից ավել աշխատող ամերիկացիների համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը կհայտարարի այն մասին, որ Սպիտակ տունը երկրի հարկային օրենսդրության բարեփոխում է մշակում, որի համաձայն, կավելանա տարեկան $1 մլն-ից ավել աշխատող քաղաքացիների հարկման դրույքը, գրում է The New York Times-ը:

Ավելին, Օբամայի վարչակազմն արդեն բանակցություններ է վարում հանրապետականների հետ, որպեսզի նրանք Կոնգրեսում քվեարկության ժամանակ օժանդակեն այդ օրինագիծը:

Ավելի վաղ նման միջոցառման առաջարկով հանդես էր եկել ամերիկյան միլիարդատեր Ուորրեն Բաֆֆետը՝ խոսելով այն մասին, որ հարուստ ամերիկացիներն ավելի քիչ հարկ են վճարում՝ համեմատած շարքային քաղաքացիների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---