Բակո Սահակյանը կարևորում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդումը

Բակո Սահակյանը կարևորում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդումը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայկական առևտրային ցանցի նախագահ Վահրամ Փիրջանյանին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը և ԼՂՀ գործարարների միության նախագահ Դավիթ Դադայանը, քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահը կարևորել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գործարար շրջանակների միջև համագործակցության ընդլայնման ու կապերի ամրապնդման անհրաժեշտությունը և այս գործում Հայկական առևտրային ցանցի դերակատարությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---