Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2 ոսկե մեդալ է նվաճել

PanARMENIAN.Net - Բելգիայի Լոմմել քաղաքում ավարտվեց սեպտեմբերի 16-18 անցկացվող ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մեդալների ընդհանուր հաշվարկով Հայաստանը 40 երկրների մեջ 5-րդն էր, իսկ միայն տղաների հաշվարկով` 2-րդը: Հարկ է նշել, որ այս առաջնությունը հայկական ձյուդոյի պատմության մեջ կարելի է համարել եզակի, նման հաջողություն գրանցվել էր 2009թ. Երևանում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որտեղ Արտյոմ Բաղդասարյանը գրավեց առաջին, իսկ Դավիթ Մկրտչյանը և Տիգրան Վարոսյանը` երրորդ մրցանակային տեղերը:

Մրցումների առաջին օրը 55կգ և 60կգ քաշային կարգերում հաղթողներ դարձան վանաձորցի եղբայրներ Գարիկ և Գոռ Հարությունյանները, վերջինս ներկայացնում է Բանակի Մարզական Ակումբը:

Իսկ սեպտեմբերի 17-18-ը Տաշքենդում ընթացող աշխարհի գավաթին մասնակցում էին Հայաստանի հավաքականի անդամներ Գայանե Հարությունյանը և Ժաննա Ստանկևիչը: Գայանեն գրավեց 7-րդ, իսկ Ժաննան` 3-րդ մրցանակային տեղերը: Երկուսն էլ վաստակեցին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ միավորներ, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---