Հայաստանի և Չինաստանի հանրային խորհուրդները ստորագրել են երկկողմանի համագործակցության մասին համաձայնագիր

Հայաստանի և Չինաստանի հանրային խորհուրդները ստորագրել են երկկողմանի համագործակցության մասին համաձայնագիր

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում ստորագրվել է երկկողմանի համագործակցության մասին համաձայնագիր Հայաստանի Հանրային խորհրդի և Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի միջև: Ինչպես նշել է Հայաստանի Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը, թեև Հայաստանի և Չինաստանի Հանրային խորհուրդները համագործակցում են Հանրային խորհուրդների միջազգային կազմակերպությունում, «բայց մենք ցանկանում ենք հաստատել նաև երկկողմանի հարաբերություններ»: Նա նաև հավելել է, որ երկու երկրների կառավարություններն արդյունավետ համագործակցում են , սակայն «մենք ցանկանում ենք հաստատել երկկողմանի հարաբերություններ մեր հասարակությունների և ժողովուրդների միջև»: Մանուկյանը նշել է հնարավոր համագործակցության ոլորտները` «Նաիրիտ» քիմիական գործարան, լեռնահանքային արդյունաբերություն, գյուղատնտեսություն, նորագույն տեխնոլոգիաներ:

Իր հերթին Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահ Յանգ Անցյանգը հույս է հայտնել, որ «այդ համաձայնագրի օգնությամբ մենք կարող ենք խորացնել մեր ժողովուրդների միջև համագործակցությունը»: Նա նշել է, որ թեև Հայաստանը և Չինաստանն աշխարհագրական առումով հեռու են միմյանցից, սակայն մեր ժողովուրդների միջև հարաբերությունները երկար պատմություն ունեն: Անցյանգը նաև շնորհավորել է Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ և նշել, որ այս տարիներին հայկական տնտեսությունը և հասարակությունը մեծ հաջողությունների են հասել:

6  19.09.11 - ՀՀ կառավարության ընդունելությունների տանը համագործակցության երկկողմ համաձայնագիր է ստորագրվել ՀՀ Հանրային խորհրդի և Չինաստանի տնտեսական, սոցիալական խորհրդի միջև
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---