19 սեպտեմբերի 2011 - 13:34 AMT
Վերջին օրերին Արագած լեռան վրա երկու արշավախումբ է մոլորվել

Սեպտեմբերի 17-ին`ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Արագած լեռան վրա, մոլորվել է 5 հոգանոց արշավախումբը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հավանական դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարակամ ջոկատը:

Պարզվել է, որ մոլորվածները 6 հոգի են:

Ժամը 03.20-ին սահմաններում` որոնողական աշխատանքների արդյունքում, փրկարարները Արագած լեռան վրա (մոտ 3500-3700մ բարձրություն) հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչներ`1946թվականին ծնված Հենրիկ Պավլեյանին, 1994թվականին ծնված Լևոն Նազարյանին, 1994թվականին ծնված Հրաչ Կարապետյանին, 1996թվականին ծնված Աշոտ Սուլթանյանին, 1997թվականին ծնված Ռաֆիկ Ավետիսյանին և 1996թվականին ծնված Վազգեն Գրիգորյանին:

Տուժածները անվնաս իջեցվել են սարից և հանձնվել հարազատներին:

Սեպտեմբերի 18-ին`ժամը 12.46-ին ևս մեկ տեղեկատվություն է ստացվում, որ Լե-հաս¬տանի 3 քաղաքացի (1 կին և 2 տղամարդ) բարձրացել են Արագած լեռը և չեն վերադարձել: Փրկարարական ծառայության աշխատակիցները ձեռնամուխ են լինում որոնողական աշխատանքներին, սակայն շուտով պարզվում է, որ որոնվող քաղաքացիները կա¬պի են դուրս եկել. նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, և նրանք մոտենում են արշա¬վա¬խմբի մյուս անդամներին: