19 սեպտեմբերի 2011 - 13:48 AMT
Երևան-Սևան ճանապարհին Մերսեդեսը բախվել է ծառերին. զոհվել է երեք հոգի

Սեպտեմբերի 18-ին`ժամը 15.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում` Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 99 ՏՏ 899 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին, որի հետևանքով զոհվել են ուղևորներ`1992թվականին ծնված Վահե Ասատրյանը և երկու աղջիկներ` Սեդա և Լիլիթ (ազգանուները և ծննդյան թվերը ճշտվում են): Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ, 1992 թվականին ծնված Հարություն Թորոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավան քաղաքի հիվանդանոց. առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: