HSBC Բանկ Հայաստանը դրական արդյունքներ է ակնկալում իր գործունեությունից 2-րդ կիսամյակում

HSBC Բանկ Հայաստանը դրական արդյունքներ է ակնկալում իր գործունեությունից 2-րդ կիսամյակում

PanARMENIAN.Net - 2010-ի նույն շրջանի համեմատ հաշվետու շրջանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» ապահովել է շահույթի 50 տոկոսանոց աճ: «Ելնելով սեզոնային գործոնից, որը հատուկ է Հայաստանին, երկրորդ կիսամյակը նշանավորվում է ավելի լավ ցուցանիշով`համեմատած 2011-ի առաջին կիսամյակի հետ»,- սեպտեմբերի 19-ին Երևանում հաղորդել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Բացի դրանից, բանկը Հայաստանի բանկային հատվածի խոշոր հարկատուներից է: 2011-ի հունվար-հունիսին բանկը պետբյուջե է վճարել 1 մլրդ 942 մլն 012.1 հազար դրամ` խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնելով 14-րդ տեղը:

Քլիֆորդը նշել է, որ բանկը չի կանխատեսում վարկերի տոկոսադրույքների զգալի փոփոխություններ:

3  19.09.11 - HSBC բանկում տեղի ունեցավ մամլո ասուլիս
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---