Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Ինտերնետ-բանկինգի ծառայությունից օգտվում են մոտ 8000 հաճախորդներ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Ինտերնետ-բանկինգի ծառայությունից օգտվում են մոտ 8000 հաճախորդներ

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ Ինտերնետ-բանկինգի ծառայությունից օգտվում են մոտ 8000 հաճախորդներ, ինչը կազմում է հաճախորդների ողջ բազայի 25%, հաղորդել է Բանկի մանրածախ բանկային ծառայությունների բաժնի ղեկավար Արմեն Բարսեղյանը: «Գտնում ենք, որ դա լավ ցուցանիշ է` հաշվի առնելով Հայաստանի բնակչության շրջանում Ինտերնետից օգտվողների տեսակարար կշիռը»,- ընդգծել է նա:

Այս կապակցությամբ Արմեն Բարսեղյանը հիշեցրել է, որ երկու տարի առաջ բանկը Հայաստանի բանկային շուկայում առաջիններից մեկը ներմուծեց Ինտերնետ-բանկինգի ծառայությունը: «Երկամյա փորձից հետո մենք կարող ենք հաստատել, որ դա բավական հաջող ծրագիր է»,- ընդգծել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

3  19.09.11 - HSBC բանկում տեղի ունեցավ մամլո ասուլիս
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---