Ucom –ը եռապատկում է ինտերնետի արագությունը

Ucom –ը եռապատկում է ինտերնետի արագությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Ucom ընկերությունը նվեր է մատուցում իր բաժանորդներին. ավելացնում է բոլոր բաժանորդների ինտերնետ հասանելիության արագությունը:

Ucom-ը թեստային տարբերակով սեպտեմբերի սկզբից տրամադրում է բարձր արագությամբ փաթեթներ, իսկ սեպտեմբերի 15-ից արդեն նոր արագությունները հասանելի են բոլոր բաժանորդներին:

Այսպիսով U!Net Starter փաթեթի բաժանորդները կունենան 3Մբթ/վ արագություն նախկին 1Մբթ/վ-ի փոխարեն։ Փաթեթի գինն անփոփոխ է՝ 8000 դրամ։ Մյուս փաթեթները նույնպես կունենան բարձր արագություն՝ U!Net Basic-ը՝ 12000 դր.՝ 4 Մբթ/վ և U!Net Ultra -ն 15000 դր.՝ 6 Մբթ/վ։

Իսկ «Երեքը մեկում» փաթեթում գործում է «U!net Basic – 4 Մբթ/վ» արագությունը»

Նորությունը վերաբերվում է հին և նոր բոլոր բաժանորդներին, ովքեր օգտվում են Ucom ընկերության ինտերնետ կամ «Երեքը մեկում» ծառայությունից, և չկա անհրաժեշտություն վերակնքելու որևէ բաժանորդային պայմանագիր:

Սեպտեմբերի սկզբին Ucom և Netsys ընկերությունները միավորվեցին։ Միասնական ասուլիսում Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանը խոստացավ, որ ինտերնետի արագությունն առաջիկայում կավելանան։

 Ուշագրավ
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
---