ՀԱԿ ակտիվիստների գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն19 սեպտեմբերի 2011 - 16:38 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ ակտիվիստների գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։ «Երևան քաղաքի Տերյան փողոցում օգոստոսի 9-ին մի քանի անձանց կողմից խուլիգանություն կատարելու և ոստիկաններին դիմադրություն ցույց տալու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2011թ. սեպտեմբերի 16-ին ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու համար»,- հայնտում են դատախազությունից։ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հիշյալ քրեական գործով իրականացված նախաքննության շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել թվով 7 անձ. Տիգրան Առաքելյան, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Արտակ Կարապետյան, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, Սարգիս Գևորգյան, Արեգ Գևորգյան, Դավիթ Քիրամիջյան, Սահակ Մուրադյան, Վահագն Գևորգյան, ովքեր մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Մեղադրյալները նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել` ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների ենթարկվելու վերաբերյալ: Ուստի` քրեական գործի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն: Նյութեր թեմայով. ![]() ![]() Այժմ պետական ֆինանսավորմամբ 23 բուհ է գործում Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |