Մարսելում պատգամավորները կիսվել են ԼՂՀ կատարած այցելություններից ստացած տպավորություններով

PanARMENIAN.Net - Արտգործնախարարությունից միայն այսօր են տեղեկացնում, որ սեպտեմբերի 15-ի երեկոյան Մարսելի Ազգային գրադարանի Ալկասար հանդիսությունների սրահում անցկացվել է տոնական հավաք «Լեռնային Ղարաբաղ. անկախությունից 20 տարի անց» խորագրով, որը կազմակերպել էին Մարսելի քաղաքապետարանը և ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

Հանդիսավոր հավաքին մասնակցել են Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության փոխնախագահ, Մարսելի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումը, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն, Ռիշար Մալյեն, Գի Տեսյեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Պրովանս-Ալպ-Կոտ դ'Ազյուր տարածաշրջանի շրջանային և քաղաքային օրենսդիր ու գործադիր մարմինների, ֆրանսիական հասարակայնության ներկայացուցիչներ, լրագրողներ, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ և հայ համայնքի անդամներ: Ցուցադրվել է Արցախի «Ծիր Կաթին» կինոստուդիայի 2010թ. նկարահանած «Արցախ-Ղարաբաղ» փաստագրական ֆիլմը:

Պատգամավորները ներկայացրել են վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունների մասին իրենց տպավորությունները և շնորհավորել Արցախի ժողովրդին ու իշխանություններին Լեռնային Ղարաբաղի` որպես ժողովրդավար, անկախ պետական միավորի կայացման կապակցությամբ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---