Սասուն Միքայելյան. Անկախ Հայաստանի գլխավոր ձեռքբերումը Ղարաբաղն է

Սասուն Միքայելյան. Անկախ Հայաստանի գլխավոր ձեռքբերումը Ղարաբաղն է

PanARMENIAN.Net - Անկախ Հայաստանի գլխավոր ձեռքբերումը Ղարաբաղն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Նրա խոսքով, Արցախի ազատագրմամբ հայերը «կարողացան իրականացնել մեր պապերի դարավոր երազանքը»: «Այսինքն, ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստան աշխարհը ազատագրվեց թուրք-ասկյարներից»,- նշել է նա: Այս համատեքստում նա ասել է, որ ձեռք բերելով անկախությունը` «հայ ժողովուրդը կառուցեց մի տաճար», որը պարտավոր է պահպանել:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը` Միքայելյանը նշել է, որ պատերազմի հավանականությունը շատ մեծ է: Սակայն, նրա կարծիքով, արտաքին ուժերի ներսում կատարվող փոփոխությունների պատճառով այսօր ռազմական գործողությունների վերսկսումն իրական չէ: Միևնույն ժամանակ Միքայելյանը նշել է, որ պատերազմն անխուսափելի է, և որ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի դրան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---