Սասուն Միքայելյան. Հայաստանի պաշտպանության նախարարի հրաժարականը չի շտկի իրավիճակը բանակում

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը չի շտկի իրավիճակը բանակում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: «Բանակում կատարվող միջադեպերը ինձ շատ են վշտացնում, ես չէի ցանկանա խոսել այդ թեմայի շուրջ: Մեր բանակի պես երիտասարդ բանակում նման բաներ չպետք է կատարվեն: Սակայն, բանակում տիրող իրավիճակը կապված է ոչ այնքան նախարաի, որքան համակարգի հետ»,-ասել է նա՝ հավելելով, որ բանակի լավ գործունեության գրավականը լավ գործող իշխանական համակարգն է: Ըստ նրա, մեկ նախարարի պաշտոնանկությունը ոչինչ չի փոխի: Նա նշել է, որ հանրության ու իշխանությունների միասնականությունը կկարողանա կանխել նոր միջադեպերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---