Բակո Սահակյանը ԼՂՀ անկախության 20-ամյակի առթիվ պարգևատևել է ՀՀ տարբեր բնագավառների մի շարք գործիչների

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում պետական պարգևներ է հանձնել ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ և հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրված ՀՀ սոցիալ-տնտեսական, գիտակրթական, քաղաքական ու մշակութային բնագավառների մի խումբ ներկայացուցիչների:

Նախագահականից հայտնում են, որ Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին ԼՂՀ և ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել՝ հայ ժողովուրդը չափազանց մեծ գին է վճարել անկախ պետություն ունենալու համար: Նախագահը կարևորել է աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների դերը մեր հաղթանակնեըի կերտման գործում և ընդգծել, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը հանդիսանում է հայոց անկախ պետականաշինության հիմնասյուներից մեկը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---