Գյուղատնտեսության նախարարության ուշադրության կենտրոնում են խաղողի մթերման աշխատանքները

Գյուղատնտեսության նախարարության ուշադրության կենտրոնում են խաղողի մթերման աշխատանքները

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կիրակի օրը` սեպտեմբերի 18 - ին հետևել է մայրաքաղաքից դուրս ընթացող խաղողի մթերման աշխատանքներին: Նա ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ մասնավորապես շրջել է Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում, «Արարատի գինու գործարան» ՍՊԸ – ում և Երևանի կոնյակի, գինու, օղու կոմբինատի Մասիսի մասնաճյուղում: Ինչպես արձանագրել է նախարարը, մթերող բոլոր կազմակերպություններում գործընթացի մեկնարկը տրվել է բարեհաջող, վճարումները կազմակեպվում են սահմանված գրաֆիկով` ըստ պայմանագրերի:

Նախարարի հետ հանդիպման ժամանակ մթերման գործընթացի կազմակերպումից իրենց գոհունակությունն են հայտնել խաղող վերամշակող տնտեսությունների ներկայացուցիչները` նշելով, որ այս տարի այն իրականանում է շատ կազմակերպված, և մինչ այս որևէ խոչընդոտի չեն հադիպել: Սերգո Կարապետյանը մթերողներին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ մթերման գործընթացում նախարարությունն ամեն կերպ կաջակցի, որպեսզի այն իրականացվի ըստ պատշաճի, հայտնում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---