ԱՊԼ-ն կսատարի Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի թեկնածությունը![]() 19 սեպտեմբերի 2011 - 19:25 AMT PanARMENIAN.Net - 2012-2013թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի պաշտոնին արաբական պետությունների կողմից Ադրբեջանի թեկնածության օժանդակման հարցն առանձին կետով ընդգրկվել էր սեպտեմբերի 13-15 կայացած Արաբական պետությունների լիգայի Արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում: Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը: Արաբական պետությունները որոշում են ընդունել 2012-2013թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի պաշտոնին Ադրբեջանի թեկնածությունն օժանդակելու մասին: Դա Ադրբեջանի և արաբական աշխարհի միջև հարաբերությունների զարգացման բարձր մակարդակի ցուցանիշ է: Ադրբեջանն այդ պաշտոնին իր թեկնածությունն առաջադրել է արևելաեվրոպական խմբից: Բացի Ադրբեջանից, արևելաեվրոպական խմբից այս տեղին հավակնում են նաև Հունգարիան և Սլովենիան: Ադրբեջանական ԶԼՄ-ները խոստովանում են մրցակցության լրջությունը` հաշվի առնելով, մասնավորապես, այդ երկրների զարգացման ընդհանուր մակարդակը` Ադրբեջանի համեմատ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |