Ֆրանսիայում քննարկվել է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը վերջին այցելությունների համատեքստում19 սեպտեմբերի 2011 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի ԱԳՆ նախաձեռնությամբ ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը հանդիպում ունեցավ երկրի արտաքին գերատեսչության Համագործակցության հարցերով լիազոր նախարարի աշխատակազմի ղեկավար Լյուկ Ռիգուզզոյի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի ԱԳՆ ստորաբաժանումների, Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրինության և MEDEF (Ֆրանսիայի գործարարների միություն) կազմակերպության ներկայացուցիչները: Կողմերը քննարկեցին հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության վերջին զարգացումները` մասնավորապես Հայաստանում գործող ֆրանսիական ընկերությունների գործունեությունը, ֆրանսիական կապիտալի մասնակցությունը նոր ծրագրերում և Զարգացման ֆրանսիական գործակալության անմիջական և ակտիվ մասնակցությունն այդ գործընթացներում: Այդ համատեքստում բարձր գնահատվեց Համագործակցության հարցերով նախարար Անրի Ռենկուրի` վերջերս Հայաստան կատարած այցը: Հանդիպմանը ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի տնտեսության վերջին զարգացումները` մասնավորապես ճգնաժամային և ետճգնաժամային ժամանակաշրջանի երկրի տնտեսական ցուցանիշները: Ողջունելով Զարգացման ֆրանսիական գործակալության ներգրավվածությունն երկկողմ տնտեսական օրագարգում` դեսպանը նշեց, որ դա մեկ անգամ ևս հաստատում է երկու երկրների ակտիվ և համապարփակ համգործակցությունը բոլոր ոլորտներում: Իրենց հերթին Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ներկայացրեցին այս տարվա հուլիսին Հայաստան կատարած առաքելության արդյունքները, որի նպատակն էր ուրվագծել երկկողմ տնտեսական համագործակցության գերակա ոլորտները` էներգետիկա, գյուղատնտեսություն, ուրբանիզմ, աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին, սոցիալական ոլորտ, տուրիզմ և այլն: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |