Դավիթ Կարապետյան. Ռուսական ռազմակայանի մասնակցությունը զորահանդեսին պետք չէ շահարկել

Դավիթ Կարապետյան. Ռուսական ռազմակայանի մասնակցությունը զորահանդեսին պետք չէ շահարկել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է սեպտեմբերի 21-ի զորահանդեսին ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողների մասնակցության խորհուրդը: «Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: Կարծում եմ` մեր հասարակության համար գաղտնիք չէ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խոր հիմքերը, իսկ զորահանդեսին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողքին 102-րդ ռազմակայանի զինծառայողների մասնակցությունը պետք չէ շահարկել»,- նշել է նա:

Անդրադառնալով զորահանդեսի համար մեծ գումարներ ծախսելու հարցին և արդյոք հայկական զորահանդեսը հանդիսանում է պատասխան հունիսի 26-ին Բաքվում տեղի ունեցած զորահանդեսին, Կարապետյանը շեշտել է, որ սեպտեմբերի 21-ին կայանալիք զորահանդեսը ի ցույց է դնելու Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում բանակաշինության ձեռքբերումները: «Ինչ վերաբերում է ծախսերին, ապա մեծ ծախսեր չեն կատարվել, քանզի ցուցադրվում է այն, ինչ արդեն կա Հայաստանի զինված ուժերում: Կարծում եմ` շահարկումների փոխարեն պետք է ուրախանանք մեր հաղթանակած ու կայացած բանակի հաջողություններով: Ինչ վերաբերում է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեսակետներին, թե իբր սեպտեմբերի 21-ին կազմակերպվելիք զորահանդեսը պատասխան է Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսին, կարծում եմ նման մեկնաբանությունները տեղին չեն թեկուզ միայն այն պատճառով, որ հայկական բանակն իր ուժը և մարտունակությունը ցույց է տալիս ոչ թե միայն զորահանդեսներում, այլ այն ապացուցել և ապացուցում է գործնականում»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---