Եգիպտոսի նորանշանալ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին![]() 19 սեպտեմբերի 2011 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ալաա ադ-Դին Սաադ էլ-Լեյթի՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` արտգործնախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց վերջինիս` հույս հայտնելով, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-եգիպտական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար, նշելով, որ իր երկիրը շահագրգռված է առավել ամրապնդելու հայ-եգիպտական` դարերի պատմություն ունեցող փոխհարաբերությունները եւ վստահեցրեց, որ կանի առավելագույնն այդ ուղղությամբ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին հայ-եգիպտական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող գործընթացներին: ![]() ![]() Այցը տարածաշրջանային է՝ Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, կլինի նաև Ադրբեջանում Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին Այդ հարցը քննարկվելու է Ազգային ժողովի խորհրդի նիստում «Մեզ համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև կան բաներ, որոնք խոցելի են դարձնում Հայաստանը»,-ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |