Երևանյան ֆուտբոլի երկրպագուները չեն կասկածում, որ Հայաստանի հավաքականը կհաղթի Մակեդոնիային![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները չեն կասկածում, որ հոկտեմբերի 7-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում հայ ֆուտբոլիստները կկարողանան հաղթել Մակեդոնիայի հավաքականին: PanARMENIAN.Net ի թղթակցի անցկացրած հարցման համաձայն, երկրպագուների կարծիքները կիսվել են. նրանց մի մասը վստահ է, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ կտանի խոշոր հաշվով` 3:1, 4:0 կամ 3:0, իսկ մյուսները գտնում են, որ ֆուտբոլիստները միայն մեկ գոլ կկարողանան խփել: Ֆուտբոլի որոշ գիտակներ անգամ նշել են այն ֆուտբոլիստների անունները, որոնք գոլի հեղինակ կդառնան, նրանք են Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը: Իսկ հանդիպման տոմս գնած և մարզադաշտում հավաքականին երկրպագելու պատրաստվողները նշել են, որ խաղից միայն հաղթական ելք են ակնկալում, քանի որ վճռվում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը: Նրանք գտնում են, որ Մակեդոնիայի հանդեպ հաղթանակը հայ ֆուտբոլիստներին վստահություն կբերի. «Մենք հավատում ենք մեր մարզիկներին, և անգամ եթե նրանց չհաջողվի ԵԱ հասնել, մենք ուրախ ենք, որ Հայաստանում ֆուտբոլը զարգանում է, մենք հոյակապ հավաքական ունենք»: Հայաստանի հավաքականը B խմբում 14 միավորով 3-րդ տեղում է, խմբի առաջատարը Ռուսաստանն է 17 միավորով, 2-րդ տեղում Իռլանդիան է, որը 15 միավոր է հավաքել: Մակեդոնացիներին սեփական հարկի տակ ընդունելուց հետո` հոկտեմբերի 11-ին, Հայաստանի հավաքականն իր ուժերը կչափի Իռլանդիայի հավաքականի հետ: ![]() ![]() Պարբերականը ԼՂ-ն վիճելի տարածք է անվանում Հայաստանի և Ադրբեջանի միջև Իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս կստանա ավելի քան 1 միլիոն 300 հազար դրամ «Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |