Հայաստանը սկսել է շնորհավորանքներ ստանալ անկախության 20-ամյակի առթիվ, առաջինը` Դմիտրի Մեդվեդևից

Հայաստանը սկսել է շնորհավորանքներ ստանալ անկախության 20-ամյակի առթիվ, առաջինը` Դմիտրի Մեդվեդևից

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի առթիվ: Գոհունակությամբ ենք նշում, որ նոր հիմքի վրա է ամրապնդվել Հայաստանի և Ռուսաստանի պատմական խոր արմատներ ունեցող, ավանդական բարիդրացիական հարաբերությունները»,- գրում է նախագահը:

Մեդվեդևն ընդգծել է, որ երկու երկրները համատեղ ջանքերով բացում են փոխգործակցության նոր հեռանկարային ուղղություններ առևտրատնտեսական, ներդրումային, հումանիտար և այլ ոլորտներում` հույս հայտնելով, որ այս տարվա հոկտեմբերին սպասվող Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա լուրջ խթան կհաղորդի համագործակցության հետագա բազմակողմանի զարգացմանը:

Վերջում Մեդվեդևը նշել է ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն կառույցների շրջանակներում համակարգված աշխատանքը Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների երկարաժամկետ շահերին համապատասխան, որոնք «կարևոր դեր են խաղում երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի դինամիկ զարգացման, Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդման գործում»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---