Հայաստանի նախագահը ուրախ է Վալերի Գերգիևին տեսնել Երևանում անկախության տարեդարձի օրերին![]() 19 սեպտեմբերի 2011 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևին: Նախագահը նշել է, որ Հայաստանում սիրում և սպասում են Վալերի Գերգիևին՝ համարելով նրան հայ ժողովրդի բարեկամը: «Հինգ տարի Դուք ղեկավարել եք Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը: Դա նշանակում է, որ Ձեր կյանքի հինգ տարիները նվիրել եք մեր երաժշտությանը, մշակույթին: Շատ ուրախ ենք, որ Դուք Հայաստանում եք ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տոնական օրերին»,-ասել է Նախագահը: Աշխարհահռչակ դիրիժորն ընդգծել է, որ Հայաստանն իր կյանքում խաղացել և այժմ էլ խաղում է մեծ ու շատ կարևոր դեր և անչափ ուրախ է, որ կարող է հրաշալի տոնի մի մասնիկը լինել, շփվել հայ հանդիսատեսի հետ: Վալերի Գերգիևը նշել է, որ մեծագույն հաճույքով է հիշում Հայաստանում անցկացրած տարիներն ու միշտ ուրախ է այցելել Հայաստան: ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |