20 սեպտեմբերի 2011 - 09:37 AMT
Նիկիտա Միխալկովի «Ցիտադել» ֆիլմն առաջադրվել է «Օսկարի»

Ռուս ռեժիսորները և կինոգործիչները Նիկիտա Միխալկովի «Ցիտադել» ֆիլմն անվանել են «Օսկարի» թեկնածու Ռուսաստանից: Այդ մասին ՌՒԱ «Նովոստիին» հաղորդել է Կիրիլ Ռազլոգովը: Միխալկովի ֆիլմի հետ մրցակցում էին Անդրեյ Զվյագինցևի «Ելենան» և Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստը», որը ստացել է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»: Սակայն «Օսկարի» հանձնաժողովի անդամները (որի մեջ մտնում է հենց Միխալկովը), «Ցիտադելը» ավելի արժանի են համարել ամերիկյան մրցանակաբաշխության համար: Պետք է նշել` «Ցիտադելը», որի նկարահանումներն արժեցել են 42 մլն դոլար, քննադատների և հանդիսատեսի կողմից ընդունվել է ոչ միանշանակ և ձախողվել վարձույթում: