Յեմենում կրկին անկայուն իրավիճակ է. կառավարական զորքերը գնդակոծում են ընդդիմադիր ուժերի դիրքերը

PanARMENIAN.Net - Յեմենի կառավարական զորքերի հարվածները ընդդիմադիր ուժերի դիրքերին երեքշաբթի առավոտյան շարունակվել են հրադադարի մասին համաձայնության վերաբերյալ պնդումներին հակառակ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով ականատեսներին:

Ըստ գործակալության, մայրաքաղաք Սանայում կրակահերթեր են հնչում:

Լույս երեքշաբթվա գիշերը ընդդիմադիր ուժերը, ընդդիմադիրների կողմն անցած գեներալ Ալի Մոհսենի ղեկավարությամբ, և երկրի նախագահ Ալի Աբդալլա Սալեհի կողմն անցած զորքերը համաձայնության էին հասել հրադադարի մասին:

Երկուշաբթի զինված բախումների զոհ է դարձել 20 մարդ, երեքը վիրավորվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---