20 սեպտեմբերի 2011 - 10:42 AMT
Իսրայելն առաջարկել է Պաղեստինին ուղղակի բանակցություններ սկսել ՄԱԿ-ում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջարկել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին ուղղակի բանակցություններ սկսել ՄԱԿ-ում, հաղորդում է BBC-ին:

«Ես կոչ եմ անում Պաղեստինի ինքնավարության նախագահին ուղղակի բանակցություններ սկսել Նյու Յորքում և շարունակել Երուսաղեմում ու Ռամալլայում»,-ասել է Նեթանյահուն:

Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ-ին՝ խնդրելով ճանաչել Պաղեստինի պետությունը 1967թ. սահմաններում:

2011թ. մայիսի 19-ին Օբաման հորդորեց Իսրայելին համաձայնվել վերադառնալ 1967թ. սահմաններին: Ի պատասխան Նեթանյահուն քննադատեց Պաղեստինի պետության հնարավոր ամրապնդումը «հրեաների միակ պետության հաշվին»: