20 սեպտեմբերի 2011 - 13:40 AMT
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում օգոստոսին կազմել է 110 700 դրամ

Հայաստանի միջին ամսական աշխատավարձը 2011թ. օգոստոսին ավելացել է 4,5 տոկոսով՝ կազմելով 110 700 դրամ, սակայն ամսվա կտրվածքով աշխատավարձը կրճատվել է 6,5 տոկոսով:

Ինչպես հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում միջին ամսական աշխատավարձը 2011թ. օգոստոսին 2010թ. նույն շրջանի համեմատ ավելացել է 5,5 տոկոսով՝ կազմելով 87 758 դրամ, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 10,2 տոկոս: Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը կազմել է 3 տոկոս կամ 137 018 դրամ: Ընդ որում, օգոստոսին ընթացիկ տարվա հուլիսի համեմատ գրանցվել է 3,6 տոկոս անկում: